Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Քիթ-կոկորդ-ականջ հիվանդություններ

ԱՄՆ-ում արհեստական ձայնալարեր են աճեցրել. 1in.am

ԱՄՆ-ում արհեստական ձայնալարեր են աճեցրել. 1in.am

Ամերիկացի գիտնականներն առաջին անգամ վնասված ջլերից արհեստական ձայնալարեր են աճեցրել։ Ինչպես հույս ունեն Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանի գիտնականները, նոր մշակումը կօգնի վնասված ձայնալարերով մարդկանց վերականգնել ձայնը՝ փոխանցում է BBC-ն։

«Ձայնը զարմանահրաշ բան է, սակայն մենք չենք մտածում դրա մասին, քանի դեռ դրա հետ ինչ-որ բան չի պատահել»,- ասել է նախագծի հեղինակներից մեկը՝ Նեյթան Ուելհեմը։ «Մեր մարմնի միայն այդ հատվածն ունի տատանման ու ձայներ արձակելու հրաշալի հնարավորություն»,- ասել է Ուելհեմը։

Դրանց հատկությունները ստուգելու համար գիտնականները ձայնալարերն իմպլանտավորել են սատկած շան կոկորդում և պոմպի միջոցով օդ մղել։ Արհեստական ձայնալարերը թրթռացել են ճիշտ այնպես, ինչպես իրականը։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. placevisor.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ